Գլխավոր Ավելին

Երբ դիմել ուրոլոգի. Կանխարգելումը և վաղ ախտորոշումը՝ լիարժեք առողջանալու հնարավորություն

Հիվանդությունների կանխարգելումը և վաղ շրջանում ախտորոշումն ու բուժումը դյուրին է դարձնում բժշկի աշխատանքը և, իհարկե, պացիենտին տալիս է լիարժեք առողջանալու մեծ հնարավորություն։ Այս հայտնի ճշմարտությունը բժշկության մեջ աքսիոմա է, իսկ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար անհրաժեշտ է համապատասխան ախտանիշների դեպքում դիմել մասնագետի։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Արգիշտի Ստեփանյանը նշում է, որ ուրոլոգին պետք է դիմեն և տղամարդիկ, և կանայք հետևյալ ախտանշանների դեպքերում՝

  • Միզարձակության ցանկացած խանգարումներ, մեզի գույնի և հոտի փոփոխություններ, արյունամիզություն էպիզոդներ,
  • Միզուկից տարաբնույթ արտադրության առկայություն,
  •  Գոտկային հատվածում սուր, բութ և ճառագայթող ցավեր:
  • Սեռական ֆունկցիայի խանգարումներ,
  •  Արական անպտղություն,
  •  Ցավ շեքում, ամորձիներում, փոշտի չափերի մեծացում,
  • Արտաքին սեռական օրգանների փոփոխություններ,
  • Ցավեր որովայնի ստորին հատվածում, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն, մեզի շիթի թուլացում,
  • Ցավի և մրմռոցի զգացողություն միզելուց,
  • Անմիզապահության երևույթներ,
  • Պարտադիր սկրինգային հետազոտություններ 50 տարին լրացած տղամարդկանց մոտ, յուրաքանչյուր տարին մեկ անգամ` ՊՍԱ, սոնոգրաֆիա, ուրոֆլումետրիա։

 «Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել վերոնշյալ ախտանիշներից արյունամիզություն էպիզոդներին, քանի որ այդ ախտանիշները սովորաբար չեն ուղեկցվում ցավով և հաճախ չարորակ ուռուցքների առաջին, երբեմն միակ ախտանիշն են լինում։ Այդ իսկ պատճառով արյունամիզություն առաջին իսկ էպիզոդի դեպքում պետք է անհապաղ դիմել բժիշկ ուրոլոգին»,-ասում է բժիշկը՝ շեշտելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, իսկ վաղ փուլերում ախտորոշումը, շատ մեծ հնարավորություն է տալիս լիարժեք առողջացման։

Առհասարակ ուրոլոգիական խնդիրներից խուսափելու, դրանք կանխարգելելու նպատակով բժիշկը խորհուրդ է տալիս զերծ մնալ վնասակար սովորություններից' մասնավորապես ծխելուց, ներկանյութերի և քիմիական նյութերի հետ աշխատելիս օգտագործել հնարավոր կանխարգելիչ միջոցները, վարել ակտիվ կենսակերպ, օգտագործել ճիշտ և բալանսավորված սնունդ և չզբաղվել ինքնաբուժությամբ։

×
facebook sharing button facebook